Ես ուտելու համար չեմ ապրում հայրենիքում, այստեղից էլ ուտելու համար չեն գնում. Դանիելյանը`վարչապետին․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
Բոլորը

«Դերասանը չի կարող մի տեղ նստել, նա ուղղակի կփտի: Արտիստը պետք է ամբողջ աշխարհում լինի: Վարչապետին կխնդրեի այս ոլորտ չմտնել, չխանգարի` լավ ա»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է դերասան Սերգեյ Դանիելյան`անդրադառնալով օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի`բուռն քննարկումների կիզակետում հայտնված գրառմանը, որտեղ նշվում է. «Հայաստանի Հանրապետության կոչը սեփական քաղաքացիներին`այստեղ հաց, այստեղ կաց…»: Վարչապետի մեկնաբանմամբ` կարգախոսը վերաբերում է նաև արվեստագետներին, այդ թվում` դերասանին, որը նաև ոչ նյութական արժեքներ ստեղծելով է «հացում, այսինքն հաց ստեղծում»:
Դերասանը շեշտում է`«այստեղ կենալու համար» հարկավոր է անվտանգության և արդարության հաստատում. «Վարչապետն ասում է`ամեն մեկն ունի իր արդարությունը, այդպես չէ´: Արդարությունը բարոյականություն չէ: Համակարգ է պետք ստեղծել: Իշխանությունն ու հասարակությունը պետք է իրար սեղմեն: Էն «բազարը», որ եղավ 2018-ին, արդարությունը վերականգնելու խնդիր ուներ, դա որ լինի` մնացածը տեղը կընկնի: Չի´ կարող լինել սիրված օլիգարխ, որը հետո դառնում է գործարար, չի´ կարող լինել պաշտոնյա, որը մեկի բաջանաղն է: Այստեղ հաց` այստեղ կաց, դե դու էլ` կաց: Ես ուտելու համար չեմ ապրում հայրենիքում, ես ուտելու համար չեմ ծնվել: Ի դեպ, Հայաստանից էլ վաղուց ուտելու համար չեն գնում»:
Նրա համոզմամբ` ադեկվատ իշխանությունը կարող է ծնել ադեկվատ հասարակություն, և այդ երկուսը պետք է միասին աճեն. «Չի կարող տենդի մեջ գտնվող հասարակությունը լինել անվտանգ, ամեն վայրկյան ենք վտանգի սպասում»:
Սերգեյ Դանիելյանի հետ զրուցեցինք նաև թատրոնից: Նրա խոսքով` թե´ նախկին, թե´ ներկա պաշտոնյաներից, ընդ որում` բարձրաստիճան, երբեմն գնում են թատրոն, նաև` իր ներկայացումներին. «Սկզբում ձգված են լինում, հետո բացվում են, կան նաև, որ հումորով են: Ես առանձնապես չեմ սիրում, որ գալիս են իմ ներկայացումներին: Դահլիճը լարված է լինում, ես, իհարկե, ցրում եմ այդ մթնոլորտը»:

Մանրամասները`տեսանյութում:
Աննա Բաբաջանյան