Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունը ստորագրահավաք է սկսել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ուղղված կոչով՝ պահանջելով բանտից ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին, գրում է Նովոստի Գրուզիան։ «Այսօրվանից Վրաստանում «Ազգային շարժման» և Միխեիլ Սաակաշվիլիի հարյուր հազարավոր կողմնակիցներ սկսում են ստորագրահավաք։ Ես կոչ եմ անում վրաց ժողովրդին ներգրավվել, քանի որ այսօր մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն է ստեղծում իրական քայլեր ձեռնարկել Միխեիլ Սաակաշվիլիի …