Վրաստանում «Ո՛չ Կրեմլի բռնապետությանը» կարգախոսով բողոքի ցույցեր են անցկացվել

Լուրեր

07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել «Ո՛չ Կրեմլի բռնապետությանը» կարգախոսով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հայտարարություններից հետո, որը վրացական կողմին մեղադրել է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը սկսելու մեջ և խոստացել ներողություն խնդրել դրա համար «oս եղբայրներից ու քույրերից»:

Թբիլիսիում ակցիա է անցկացվել խորհրդարանի շենքի դիմաց։ Ակցիայի մասնակիցներից՝ «Դապիոնի» երիտասարդական շարժման առաջնորդ Զվիադ Ցկետլաձեն ասել է, որ վրաց ժողովրդին ստիպում են ներողություն խնդրել «պատերազմի համար, որը մենք չենք սկսել»։

«Մեր կոլլաբորացիոնիստ-օլիգարխը թքեց Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար պայքարած մեր զոհված հերոսների հոգիների մեջ, միևնույն ժամանակ, վիրավորեց վետերաններին, հերոսներին, ովքեր վտանգել են իրենց առողջությունը, կյանքը և ամեն ինչը հանուն հայրենիքի։ Մեզ համար անհնար էր տանը մնալ և սրան չարձագանքել։ Չափազանց կարևոր է, որ բոլորը դուրս գան փողոց։ Սա որևէ կոնկրետ խմբի բողոք չի լինելու, սա արժանավոր հասարակության, արժանավոր ազգի բողոք է»,- նրա խոսքերն է մեջբերում «Էխո Կավկազա»-ն։

«Ես չգիտեմ մեկ իրական քաղաքացու, որը լսել է [Իվանիշվիլիի հայտարարությունը] և ցանկացել է ծափահարել նրան։ Ես եկել եմ որպես զայրացած քաղաքացի, եկել եմ համերաշխության համար։ Վրաստանում պետք է լինի իշխանություն, որը կծառայի ժողովրդի շահերին, այլ ոչ թե Ռուսաստանի»,- իր հերթին հայտարարել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Լևան Ցուցկիրիձեն։

Սեպտեմբերի 14-ին Գորի քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանն ուժ կգտնի ներողություն խնդրելու 2008 թվականին Հարավային Օսիայի հետ պատերազմի համար։ Նրա խոսքով՝ դա տեղի կունենա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակից հետո։

2008 թվականի 5-օրյա պատերազմի հետևանքով Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, որոնց տարածքի մեծ մասը 1990-ականների սկզբից վրացական իշխանությունների վերահսկողության տակ չէին, այնտեղ տեղակայված էին ռուս զինվորականներ։

Վրաստանը պաշտոնապես այդ շրջանները համարում է Ռուսաստանի կողմից օկուպացված։