Կրակոցներ Թրամփի գոլֆի ակումբի մոտ. ՀԴԲ-ն հետաքննում է նախկին նախագահի դեմ ենթադրյալ մահափորձը

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Կրակոցներ են հնչել գոլֆի ակումբի մոտ, որտեղ ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը գոլֆ էր խաղում։ Թրամփը կրակոցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա է եղել, սակայն ՀԴԲ-ն հայտարարել է, որ միջադեպը նման է մահափորձի, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Նախագահ Թրամփն ապահով է», – ասել է նրա նախընտրական շտաբի հաղորդակցության հարցերով տնօրեն Սթիվեն Չունգը: Դեպքից չորս ժամ անց հրավիրված մամուլի ասուլիսում ՀԴԲ-ի, Գաղտնի ծառայությունների և տեղի ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ «Թրամփ» գոլֆի ակումբի մոտից մի տղամարդ է բերման ենթարկվել, որը փորձել է փախչել մեքենայով, իսկ գոլֆի դաշտի մոտ գտնվող թփերում ինքնաձիգ է հայտնաբերվել։

Նախագահներին և նախկին նախագահներին պաշտպանող Գաղտնի ծառայության ներկայացուցչի խոսքով՝ իրենց աշխատակիցը նկատել է թփերի միջից դուրս ցցված ինքնաձիգը և իր գործընկերների հետ անմիջապես կրակ է բացել։ Այնուհետև ականատեսը տեսել է, թե ինչպես է տղամարդը թփերի միջից վազում դեպի սև «Nissan» մակնիշի մեքենան, նստում ու քշում։

Ոստիկանները տղամարդուն բերման են ենթարկել հարևան շրջանների մեկի մայրուղուց: Թփերի մեջ հայտնաբերված ինքնաձիգը AK-47 տիպի է՝ օպտիկական դիտակետով, հայտնաբերվել է նաև երկու ուսապարկ և GoPro տեսախցիկ։ Ամերիկյան մի քանի առաջատար հեռուստատեսալիքներ և թերթեր, հղում անելով իրավապահ մարմինների անանուն պաշտոնյաներին, հայտնում են, որ ձերբակալվածի անունը Ռայան Ուեսլի Ռութ է, նա 58 տարեկան է, Հավայան կղզիների բնակիչ։ Պաշտոնական աղբյուրը ձերբակալվածի անունը դեռ չեն հրապարակում։