Եվրախորհրդարանի մի խումբ սոցիալիստ և դեմոկրատ պատգամավորներ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանում տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի և այլ քաղբանտարկյալների դեմ հարուցված քրեական գործերը։ Հայտարարությունն ընդունվել է քաղաքական գործչի դստեր՝ Ժալյա Բայրամովայի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո։ «Մենք խորը մտահոգություն հայտնեցինք թափանցիկության և կոռուպցիայի դեմ պայքարող Իբադօղլուի իրավիճակի կապակցությամբ, որին կեղծ մեղադրանք է առաջադրվել՝ Ադրբեջանի իշխանությունների …

