Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի թիրախներին զանգվածային հարվածներ հասցնելու մասին

Լուրեր

27.11.2026 | 13:28
Թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել շուրջ 136 միլիոն դրամ
27.11.2026 | 13:20
Արման Ծառուկյան․ «RAF-ի գոտին օգնել է ինձ գնել շատ տներ»
27.11.2026 | 13:10
Ուկրաինայի մի շարք բնակավայրերին ռուսական հարվածների հետևանքով զոհ և վիրավորներ կան
27.11.2026 | 13:01
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Շիրակի մարզի որոշ գյուղերում
27.11.2026 | 12:52
Վերսկսվել է Աղվան Հովսեփյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը
27.11.2026 | 12:43
Անգլիական ակումբը եվրագավաթներում կրկնել է «Արարատի» տպավորիչ ցուցանիշը
27.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարի երկրամասը, Լենինգրադի և Տուլայի մարզերը․ տուժածներ կան
27.11.2026 | 12:25
Թուրքական և իսրայելական ֆուտբոլային ակումբների միջև Բաթումում անցկացված հանդիպմանը բախումներ են գրանցվել թուրք երկրպագուների ու ոստիկանների միջև․ 16 մարդ ձերբակալվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 12:17
Այսօր Հայկական երկաթուղու կառավարման հարցով հայ-ռուսական 2-րդ հանդիպումն է․ այն անցկացվելու է նեղ կազմով
27.11.2026 | 12:10
Թմրավաճառության մեջ կասկածվողները քարշ են տվել ոստիկանին // Մոսկվան՝ TRIPP-ում ՌԴ-ի շահերի մասին
27.11.2026 | 12:02
Բյուջեի վերաբերյալ ԵՄ գագաթնաժողովն ավարտվել է վաղաժամկետ՝ առանց համաձայնության
27.11.2026 | 11:54
Սահմանվել է սակագնային քվոտա՝ ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ
27.11.2026 | 11:45
Թրամփը հայտարարել է, որ Պուտինին կոչ է արել դադարեցնել Եվրոպայում «ռազմական ագրեսիան» 
27.11.2026 | 11:28
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային
27.11.2026 | 11:14
Բարձրաստիճան պաշտոնյաների արտասահմանյան գործուղումների վերաբերյալ քննարկում ԱԺ-ում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ հարվածներ է հասցնում Լիբանանում տեղակայված «Հըզբոլլահ»-ի թիրախներին։ Նշվում է, որ հարձակումների նպատակը «կազմակերպության ահաբեկչական ներուժի և ռազմական ենթակառուցվածքների կրճատումն է»: Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են երկրի հարավում գտնվող Դեյր Քանուն ալ-Նահր քաղաքի մերձակայքում զանգվածային ավիահարվածների մասին, փոխանցում է Կոմերսանտը:

««Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությունը հարավային Լիբանանը վերածել է պատերազմական գոտու և տասնյակ տարիներ զենքով զինել է քաղաքացիների տները, թունելներ փորել դրանց տակ և օգտագործել նրանց որպես կենդանի վահան»,- ասվում է իսրայելական բանակի հայտարարության մեջ։

Իսրայելական Ynet պորտալը նշում է, որ պաշտպանության բանակի հարվածները համընկել են «Հըզբոլլահ»-ի ղեղկավար Հասան Նասրալլայի ելույթի հետ՝ կապված զինյալների կողմից օգտագործվող փեյջերների վերջին պայթյունների հետ։

Լիբանանի ազգային գործակալությունը (NNA) գրում է, որ «Հըզբոլլահ»-ի պատասխանել է՝ իսրայելական զորանոցների վրա հարձակվելով Արևմտյան Գալիլեայի շրջանի Շոմեր բնակավայրում՝ Լիբանանի հետ Իսրայելի սահմանին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի