ԵԽ պատգամավորները կոչ են անում դադարեցնել ԵՄ-ի և Բաքվի միջև գազային գործարքը, Ադրբեջանից պահանջում դադարեցնել քաղբանտարկյալների դեմ հարուցած գործերը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Եվրախորհրդարանի մի խումբ սոցիալիստ և դեմոկրատ պատգամավորներ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանում տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի և այլ քաղբանտարկյալների դեմ հարուցված քրեական գործերը։ Հայտարարությունն ընդունվել է քաղաքական գործչի դստեր՝ Ժալյա Բայրամովայի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո։

«Մենք խորը մտահոգություն հայտնեցինք թափանցիկության և կոռուպցիայի դեմ պայքարող Իբադօղլուի իրավիճակի կապակցությամբ, որին  կեղծ մեղադրանք է առաջադրվել՝ Ադրբեջանի իշխանությունների դեմ նրա քննադատական ​​ձայնը լռեցնելու համար», – ասվում է հայտարարության մեջ:

Եվրախորհրդարանի պատգամավորները պահանջել են «անհապաղ և անվերապահ հանել Գուբադ Իբադօղլուին ուղղված բոլոր մեղադրանքները և ազատ արձակել նրան, որպեսզի նա ստանա այն բժշկական օգնությունը, որի կարիքն ունի։ Նրա առողջական վիճակը պահանջում է շտապ բժշկական օգնություն, և Ադրբեջանի իշխանությունները պետք է թույլ տան Իբադօղլուին լքել երկիրը՝ արտերկրում բուժման նպատակով»,- նշել են հայտարարության հեղինակները։

COP 29-ի նախաշեմին փաստաթղթի հեղինակները կոչ են արել ԵՄ-ի անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարներին առաջին տեղում դնել մարդու իրավունքների խնդիրները։

«Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ԵՄ-ի և Բաքվի միջև կնքված գազային գործարքը, որն ուղղակիորեն հակասում է մեր կլիմայական հավակնություններին և հիմնարար սկզբունքներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ հոկտեմբերի 1-ին կայանալիք լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։

«Մենք պահանջում ենք արդարություն Գուբադ Իբադօղլուի և բոլոր նրանց համար Ադրբեջանում, որոնք իրենց ազատությամբ վճարում են ժողովրդավարության համար պայքարում»,- ասվում է հայտարարությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի