«Մուրացան» հիվանդանոցային համալիրի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայում շմոլ գազի հետևանքով հունվարի 16-ի լույս 17-ին հոսպիտալացվել է 3 երեխա և երկու մեծահասակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ «Նույն հասցեից հոսպիտալացվածներն են 2016 թվականին ծնված մեկ և 2020 թվականին ծնված երկու երեխա, ինչպես նաև երկու կին: Համալսարանական մասնագետների կողմից …