Տասնյակ-հազարավոր վրացիներ, չնայած «Վրացական երազանք»-ի կողմից ոստիկանական կոշտ դիմադրությանը, շաբաթներ շարունակ պահանջում էին հրաժարվել ռուսաստանյան տխրահռչակ օրենքը Վրաստանում ընդունելո մտքից։ Բայց «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը ընդունվեց երրորդ ընթերցմամբ։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն խստորեն դատապարտում են այս օրենքի ընդունումը՝ այն որակելով եվրաատլանտյան ինտեգրման պրոցեսին խոչընդոտող գործոն։ Վրաստանի փաստացի ղեկավար Իվանիշվիլին օրերս հրաժարվեց ընդունել ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս …

