ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան (ՀԱՊՀ), շրջայց կատարել համալսարանի լսարաններում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, շփվել ուսանողների հետ: ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի հետ քննարկվել է համագործակցության հեռանկարները, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները․ տեղեկացնում են գերատեսչությունից։ Նախարարը մասնավորապես կարևորել է կրթություն- գիտություն-արտադրություն կապը, նաև հետազոտական …