Կրեմլում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը

Լուրեր

05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը է հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
Բոլորը

Կրեմլում ընթանում է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստը՝ ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի նախագահությամբ։ Պետությունների ղեկավարները նեղ կազմով կքննարկեն մի շարք հարցեր, ապա հանդիպմանը կմիանան պատվիրակությունների անդամները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Կազմակերպության գործադիր կոմիտեում հայտնել են, որ Համագործակցության երկրների ղեկավարները կքննարկեն ընթացիկ տարածաշրջանային և միջազգային խնդիրները, կարծիքներ կփոխանակեն 2025 թվականի համար երկրների միջև փոխգործակցության հիմնական հարցերի շուրջ։

Խորհրդի նիստի մասնակիցները կամփոփեն ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության արդյունքները և այն կփոխանցեն Տաջիկստանին։

Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ բանակցություններն ընթանալու են ազատ քննարկման ռեժիմով. մասնակիցները կկարողանան բարձրաձայնել իրենց հուզող հարցերը։ Նախատեսվում է բազմակողմ փաստաթղթեր ստորագրել սոցիալ-տնտեսական, մշակութային, հումանիտար, իրավապահ, պաշտպանական ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։

Խորհրդի նիստից առաջ Վլադիմիր Պուտինը մի քանի երկկողմ հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բանակցությունների հիմնական թեման Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցն է եղել։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի