ԿԺԴՀ-ն կարող է ռազմական անձնակազմ ուղարկել Ուկրաինա՝ ՌԴ-ին աջակցելու. Հարավային Կորեայի ՊՆ ղեկավար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Կիմ Յոնգ Հյունը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն կարող է իր կանոնավոր զորքերն ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանին աջակցելու համար։ Որպես փաստարկ՝ նա հիշեցրել է Մոսկվայի և Փհենյանի ստորագրած Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը։

«Քանի որ Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան փոխադարձ համաձայնագիր են ստորագրել, որը նման է ռազմական դաշինքի, նման տեղակայման հավանականությունը շատ մեծ է»,- ասել է Կիմը խորհրդարանում ելույթի ժամանակ, փոխանցում է Yonhap լրատվական գործակալությունը:

Հունիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԿԺԴՀ կատարած այցի ժամանակ Մոսկվան և Փհենյանը ստորագրեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթուղթը փոխարինել է Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև 2000 թվականի փետրվարի 9-ի Բարեկամության, բարիդրացիության և համագործակցության պայմանագրին:

Նոր պայմանագիրն ունի անսահմանափակ ժամկետ, այն ենթակա է վավերացման և ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակման օրվանից։

Պայմանագրի չորրորդ հոդվածը սահմանում է, որ եթե կողմերից մեկը ենթարկվի հարձակման և հայտնվի պատերազմական իրավիճակում, ապա մյուս կողմն անմիջապես կցուցաբերի ռազմական և այլ օգնություն։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի