ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Քաղաքականություն
08.10.2024 | 17:08Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
Կքննարկվի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեման: