Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը 13 մեդալ է նվաճել հոկտեմբերի 7-14-ը Պորտուգալիայում կայացած ITKF-ի աշխարհի 22-րդ առաջնությունում։ Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի գլխավորած հավաքականը նվաճել է 5 ոսկե, 6 արծաթե և 2 բրոնզե մեդալ անհատական ու թիմային մրցումներում: Մեծահասակների պայքարում հավասարը չեն ունեցել Նարեկ Իսկանդարյանը, Արթուր Ոսկանյանը և Հովհաննես Հակոբյանը, որոնք թիմային կատա մրցաձևում դարձել են աշխարհի …

