Չեխիան սատարում է ՀՀ-ի` ԵՄ-ի հետ ավելի մերձենալու պատրաստակամությանը. Մարկետա Պեկարովա Ադամովան՝ Ալեն Սիմոնյանին

Լուրեր

08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 17-ին հյուրընկալվել է Չեխիայի խորհրդարանում` հանդիպելով երկրի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ: Հանդիպման մեկնարկին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը կրկին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին տարեսկզբին Հայաստան կատարած այցի ժամանակ ցուցաբերված ջերմ ընդունելության համար` հավելելով, որ այս հանդիպումն իրենց նախկին հանդիպման շարունակությունն է: ՀՀ ԱԺ նախագահն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել չեխ գործընկերոջը ջերմ ընդունելության համար` նշելով, որ նման հանդիպումներն էլ ավելի են ամրացնում երկկողմ բարեկամական կապերը:

ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակի: Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը հատուկ շեշտադրմամբ խոսել է Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումներից ու երկրում իրականացվող բարեփոխումներից` նշելով, որ Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մերձենալու ցանկությունն ու պատրաստակամությունը:

Ալեն Սիմոնյանը չեխ գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակին` ներկայացնելով Կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ երկու երկրների միջեւ առկա տնտեսական ներուժին` նշելով, որ կա այն իրացնելու լայն հնարավորություն:

Ալեն Սիմոնյանը շրջել է նաեւ Պատգամավորների պալատի շենքում ու գրառում կատարել Պատվավոր հյուրերի գրքում:

Հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահն ու Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահը հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ: