Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է բենզինի արտահանման արգելքը մինչև այս տարվա վերջ։ Այս մասին ասվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է The Moscow Times-ը։ «Որոշումն ընդունվել է վառելիքի շուկայում կայուն իրավիճակը պահպանելու համար՝ շարունակվող սեզոնային պահանջարկի և նավթավերամշակման գործարաններում իրականացվող պլանային վերանորոգման ժամանակահատվածում»,- պարզաբանվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ սահմանափակումը չի տարածվի միջազգային միջկառավարական համաձայնագրերով, …

