Աջակցել Հայաստանում երիտասարդներին և համայնքներին՝ դառնալու կլիմայի փոփոխությունների նկատմամբ ավելի դիմակայուն․ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու ԱԶԳ-ը հայտարարել են նոր համագործակցության մասին

Լուրեր

09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
Բոլորը

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ), որը Ավստրիական զարգացման համագործակցության գործառնական մարմինն է, հայտարարել են եռամյա համագործակցության մեկնարկի մասին (2024-2027), որի նպատակն է աջակցել երիտասարդներին և համայնքներին ամբողջ Հայաստանում՝ դառնալու կլիմայի փոփոխության նկատմամբ ավելի դիմակայուն․ տեղեկացնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից։

Այս ծրագրի շրջանակում ԱԶԳ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը համագործակցում են մի շարք նախարարությունների (Շրջակա միջավայրի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների, Առողջապահության), պետական այլ կառույցների և քաղաքացիական հասարակության գործընկերների հետ՝ հասնելու իրենց առջև դրված նպատակներին՝ կլիմայական և շրջակա միջավայրին վերաբերող ռազմավարություններն ու քաղաքականությունները դարձնել ավելի երեխայակենտրոն և հարմարեցված դեռահասների կարիքներին, բարելավել խոշորացված համայնքների կարողությունները՝ կլիմայական գործողություններում ավելի ներառական լինելու և ռիսկերը կառավարելու համար, սովորեցնել դեռահասներին՝ կանաչ հմտություններ և խրախոսել նրանց ավելի ակտիվորեն ներգրավվել կլիմայական գործողություններում:

«Կլիմայի փոփոխության հետևանքով եղանակային ծայրահեղ դրսևորումների և աղետների հաճախականությունն ու սրությունը, ինչպես նաև շրջակա միջավայրին վերաբերող ռիսկերը, ինչպիսին է օդի աղտոտվածությունը, որոնց ազդեցությունը սրվում է ջերմաստիճանի բարձրացման պատճառով, լուրջ սպառնալիք են Հայաստանում երեխաների հիմնարար իրավունքների և բարեկեցության համար,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին:- Այս համագործակցության շնորհիվ մենք կգործենք բազմաթիվ փոխկապակցված ուղղություններով ազգային և տեղական մակարդակներում, ինչը կհանգեցնի ավելի երկարաժամկետ, երեխայի առողջ միջավայրում մեծանալու իրավունքը հարգող սոցիալական փոփոխության»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կաշխատի գործընկերների հետ՝ վերանայելու կլիմայի փոփոխությանը վերաբերող հիմնական ազգային քաղաքականություններն ու ծրագրերը՝ դարձնելու դրանք երեխաների կարիքներին համապատասխանեցված և ներառական: Մշակելու է գործողությունների ծրագիր Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագրով ստանձնած պարտավորությունների իրականացման համար, որ Հայաստանը ստորագրել է 2023 թվականին, ինչպես նաև կուսումնասիրի կլիմայի փոփոխությամբ պայմանավորված հիվանդությունները և կմշակի կլիմայական և աղետների ռիսկերի գնահատման միասնական մոդել:

Հայաստանի շուրջ 300 բնակավայր ընդգրկող 20 խոշորացված համայնքներ հնարավորություն կստանան՝ իրականացնելու կլիմայական ռիսկերի գնահատում և արտացոլելու հայտնաբերված խոցելիություններին արձագանքող գործողություններ, որոնք արտացոլված կլինեն համայնքների զարգացման ծրագրերում և բյուջեներում: Տեղական մակարդակում գործընկերները նաև կնպաստեն կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթության բարելավմանը, կաջակցեն դեռահասներին ու երիտասարդներին՝ հանդես գալու կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելուն ուղղված նորարարական լուծումներով և նախաձեռնություններով:

2024-2027 թվականներին գործընկերները կշարունակեն համագործակցությունը՝ հիմնվելով ԱԶԳ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2020-2023 թվականներին իրականացրած ծրագրի ձեռքբերումների և քաղած դասերի վրա, որն օգնեց զարգացնելու 33 համայնքների ավելի քան 400 ուսուցիչների կարողությունները կլիմայի փոփոխության վերաբերյալ նախագծային ուսուցման շրջանակում, իրականացնելու ավելի քան 275 տեղական բնապահպանական նախագծեր 2015 սովորողի ջանքերով՝ իրենց ուսուցիչների վերահսկողությամբ, ինչպես նաև ներառելու կլիմայի փոփոխության մասին կրթությունը ազգային ուսումնական ծրագրերում։ Այս նույն ծրագրի շրջանակում հնարավոր եղավ իրականացնել 31 խոշորացված համայնքների (365 բնակավայրերով)՝ երեխաների կարիքները հաշվի առնող ռիսկերի կառավարման մեթոդաբանությամբ կլիմայական ռիսկերի գնահատում։