Դեսպան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայում տեղի ունեցած երդման արարողությանը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

2024 թվականի դեկտեմբերի 20-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա գտնվեց Ատտիկայի Վարի շրջանում գտնվող Հունաստանի ռազմական ակադեմիայում (Στρατιωτική Σχολή Ευελπίδων, ՍΣΕ) տեղի ունեցած 2028 թվականի առաջին կուրսեցիների՝ «Լորդ Բայրոն» դասարանի երդման հանդիսավոր արարողությանը:

Արարողությանը ներկա էին Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ գեներալ Դիմիտրիոս Խուփիսը, Հունաստանի ցամաքային ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Կոստիդիսը, ինչպես նաև Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Ցիցիկոստասը։

Միջոցառմանը մասնակցեցին նաև Վարի-Վուլա-Վուլիագմենի քաղաքապետ Գրիգորիոս Կոնստանտելոսը, հոգեվոր հայրեր, Զինված ուժերի բարձրագույն ռազմական խորհրդի անդամները, Հունաստանի ցամաքային ուժերի պատվավոր գլխավոր շտաբի պետ գեներալ Գեորգիոս Կամբասը, նախկին Քաղաքացու պաշտպանության նախարար և Հունաստանի ցամաքային ուժերի պատվավոր գլխավոր շտաբի պետ գեներալ Խարալամբոս Լալուսիսը, Կիպրոսի ազգային գվարդիայի պատվավոր գլխավոր շտաբի պետ գեներալ Գեորգիոս Մբասիակուլիսը, Հունաստանի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետի ներկայացուցիչ սպառազինության վարչության տնօրեն փոխծովակալ Վասիլեոս Վասիլոգիանակոպուլոսը, Հունաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբի պետի ներկայացուցիչ Օդային աջակցման հրամանատարության շտաբի պետ փոխօդաչու Դիմիտրիոս Ֆանարասը, Հունաստանի ոստիկանության պետի ներկայացուցիչ Ազգային անվտանգության դպրոցի տնօրեն՝ ոստիկանական տնօրեն Անաստասիա Միլոնասը և Հունաստանի հրշեջ ծառայության ակադեմիայի հրամանատար՝ գեներալ-մայոր Կոնստանդինոս Թեոֆիլոպուլոսը։

Ներկա էին նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, Զինված ուժերի սպաներ, դեսպաններ, օտարերկրյա պետությունների ռազմական կցորդներ, պահեստի սպաներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև երդում տված առաջին կուրսեցիների հարազատները։

Առաջին կուրսեցիների երդման արարողությունը հանդիսանում է Ռազմական ակադեմիայի համար տոնական օր։ Վաշտի հրամանատար, գեներալ-մայոր Անաստասիոս Պոլիխրոնոսի օրվա հրամանում ընդգծվեց, որ երդումը նշանավորում է նոր ուղու սկիզբը, և նա խրախուսեց նոր անդամներին հպարտանալ, որ դառնում են Ռազմական ակադեմիայի ընտանիքի անդամ՝ մի հաստատության, որը առանձնանում է իր պատմական նշանակությամբ և հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությամբ։
Երդում տվեց ընդհանուր 130 առաջին կուրսեցի, որոնցից 93-ը Հունաստանից, 24-ը Կիպրոսից, 1-ը Ալբանիայից, 4-ը ՀԱՅԱՍՏԱՆԻՑ, 3-ը Հորդանանից, 1-ը Մոլդովայից, 2-ը Սենեգալից և 2-ը Թունիսից։