«Միկա» մարզահամալիրի ենթակառուցվածքների բարելավումը կարևոր է նաև մարզական խոշոր մրցաշարերի անցկացման համատեքստում․ նախարար

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր:

«Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանի ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանը շրջել է համալիրի մարզական և ադմինիստրատիվ ենթակառուցվածքներով, ծանոթացել է պայմաններին, կենտրոնի կողմից իրականացված վերանորոգման աշխատանքներին, արձանագրել առկա խնդիրները և անդրադարձել հետագա շահագործման հարցերին:

ԿԳՄՍ նախարարը եղել է նաև ֆուտբոլի խաղադաշտում, կարատեի և ըմբշամարտի դահլիճներում, ինչպես նաև ֆուտզալի մարզադահլիճում, որտեղ նաև բասկետբոլի մարզումներ են անցկացվում»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Արձանագրվել է, մասնավորապես, համալիրի տանիքի և կաթսայատան վերանորոգման, ջրահեռացման համակարգի արդիականացման, ինչպես նաև ադմինիստրատիվ շենքի վերակառուցման անհրաժեշտությունը: ԿԳՄՍ նախարարը «Միկա» մարզահամալիրի ենթակառուցվածքների բարելավումը կարևորել է նաև մարզական խոշոր միջազգային մրցաշարերի անցկացման համատեքստում: Մասնավորապես, 2025 թվականին Հայաստանում մարզական 4 խոշոր միջոցառում է անցկացվելու, որոնցից 3-ը՝ խաղային մարզաձևերից:

Խորեն Զարգարյանը տեղեկացրել է՝ «Միկա» մարզահամալիրում ներկայում 1200 երեխա է մարզվում տարբեր մարզաձևերով՝ ֆուտբոլ, ըմբշամարտ, կարատե և այլն:

Հիշեցնենք՝ Սպորտի կառավարման կենտրոնի ստեղծման նպատակը մարզակառույցների միասնական գույքային կառավարումն ու սպորտի ոլորտում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացումն է:

ՀՀ կառավարության որոշմամբ սպորտի կառավարման կենտրոնին կհանձնվեն նաև յուրաքանչյուր մարզում նախատեսված արագ հավաքվող թեթև մետաղական կոնստրուկցիաներով մարզադահլիճները, Լոռու մարզի Շամուտ գյուղում կառուցվելիք ըմբշամարտի մարզաբազան, այլ մարզական օբյեկտներ: