«Փյունիկ»-ի ակադեմիայում փոփոխություններ չեն լինելու

Լուրեր

08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բոլորը

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը և տնօրեն Կիմ Առաքելյանը հանդիպել են երևանյան ակումբի ակադեմիայի ծնողական համայնքի ներկայացուցիչների հետ և վստահեցրել, որ մարզադպրոցում փոփոխություններ չեն սպասվում․ այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայ գործարարը հանդիպման ընթացքում պատմել է, որ այս պահին բանակցություններ են վարում ակումբի պոտենցիալ նոր սեփականատերերի հետ, սակայն արդեն հստակ է, որ երևանյան խոշորագույն ակադեմիաներից մեկում փոփոխություններ չեն լինելու: Արթուր Սողոմոնյանը հանձն է առնելու պատանի ֆուտբոլիստների համար միջազգային մրցաշարերի ֆինանսավորումն ու կազմակերպումը, որոնք կարող են մեծապես նպաստել հայկական ֆուտբոլի ապագա սերնդի կրթմանը:

Առաքելյանը հավելել է, որ նոր սեփականատերերը նույնպես ցանկություն ունեն շեշտը դնել տեղական կադրերի զարգացման վրա: «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ քննարկումներից հետո երևանյան թիմի ղեկավարները նախատեսում են արդեն 2025/2026 մրցաշրջանում հիմնական թիմի կազմում ընդգրկել ակադեմիայի 4-5 սանի: