ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Զելենսկիին խնդրել է դադարեցնել Շոլցի հասցեին քննադատությունները

Լուրեր

08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ երբեմն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի սուր քննադատությունը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հասցեին անհիմն է։ Այս մասին նա ասել է dpa-ին տված հարցազրույցում, գրում է «Европейская правда»-ն։

«Ես հաճախ եմ ասել Զելենսկիին, որ նա պետք է դադարի քննադատել Շոլցին, քանի որ կարծում եմ՝ դա անարդար է»,- ասել է Ռյուտեն։

Նա նշել է, որ այն, ինչ Շոլցն արել է Ուկրաինայի համար, տպավորիչ է։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ կանցլերը նպաստել է, որ Գերմանիան ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու առումով։ Դա ձեռքբերում է, որի համար Կիևը կարող է նաև երախտապարտ լինել, հավելել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։

Միաժամանակ, Ռյուտեն հասկացրել է, որ ի տարբերություն Շոլցի՝ Ուկրաինային կմատակարարեր Taurus թևավոր հրթիռներ և որևէ սահմանափակում չէր մտցնի դրանց կիրառման համար։

«Ընդհանուր առմամբ, մենք գիտենք, որ նման հնարավորությունները շատ կարևոր են Ուկրաինայի համար»,- ասել է Նիդերլանդների նախկին վարչապետը՝ հավելելով, որ ինքը չէ, որ պետք է որոշի, թե կոնկրետ ինչ պետք է մատակարարեն դաշնակիցները։

Զելենսկին վերջերս քննադատել էր Շոլցին, այդ թվում՝ այն բանի համար, որ նա հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի նախագահի կամքին հակառակ։ Նա նաև բազմիցս հրապարակավ արտահայտել է իր դժգոհությունը կանցլերի կողմից Taurus թևավոր հրթիռներ մատակարարելուց հրաժարվելու վերաբերյալ: Գերմանիայի կանցլերը հրաժարվում է Ուկրաինային այդ հեռահար հրթիռները տրամադրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի