ՔՊ-ին այսօր էլ չի հաջողվել արդարադատության նախարար ընտրել քննարկվող թեկնածուներից

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ կուսակցության վարչությանը այսօր էլ չի հաջողվել արդարադատության նախարարի թեկնածուի շուրջ համաձայնության գալ։ Փաշինյանի գլխավորությամբ անցկացված նիստի ընթացքում որևէ թեկնածու մեծամասնության քվեները չի ստացել։ Factor.am-ն այս տեղեկության վերաբերյալ փորձեց ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանից մեկնաբանություն ստանալ։ Նա փոխանցեց՝ վարչության կողմից հաստատված նախարարի թեկնածու չունենք։

Նախարարի պաշտոնի համար շրջանառվում են Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, ՔՊ խմաբկցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի անունները։

Factor.am-ին հայտնի դարձավ, որ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը և Սուրեն Գրիգորյանը ինքնաբացարկ են հայտնել։

Նշենք, որ մինչ այս էլ նախարարի պաշտոնի համար առաջադրվել էր ՔՊ վարչության անդամ, պատգամավոր Արփի Դավոյանը, սակայն, նրա օգտին երկու հոգի էր կողմ քվեարկել։ Հիշեցնենք՝ շուրջ 2,5 տարի արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի սկզբին էր հրաժարականի դիմում ներկայացրել։

Մինչ այդ, իշխող ուժի մի քանի պատգամավորներ ստորագրահավաք էին նախաձեռնել նախարարի դեմ։

Մասնավորապես, Արփի Դավոյանը, Արմեն Խաչատրյանը, Անդրանիկ Քոչարյանն ու ևս երկու տասնյակ ՔՊ-ականներ չէին թաքցնում դժգոհությունը Մինասյանից՝ նշելով, թե ձախողվել են ժողովրդին խոստացված բարեփոխումները արդարադատության ոլորտում։

Նարեկ Կիրակոսյան