Մամուլի ազատության խմբերը դատապարտում են Թուրքիայում Açık Radyo-ն փակելու որոշումը՝ եթերում Հայոց ցեղասպանության հիշատակման համար

Լուրեր

27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
Բոլորը

Մամուլի ազատության և քաղաքացիական հասարակության 64 կազմակերպություններ դատապարտել են Թուրքիայի որոշումը՝ չեղարկել 1995 թվականին հիմնադրված Açık Radyo անկախ ռադիոկայանի վերգետնյա հեռարձակման արտոնագիրը։ Այս մասին ասվում է Freedom House-ի հայտարարության մեջ, որին վկայակոչում է Stockholm Center for Freedom-ը։

Ստորագրողները՝ Մամուլի միջազգային ինստիտուտի (IPI) գլխավորությամբ, կոչ են արել Թուրքիայի իշխանություններին վերականգնել ռադիոյի արտոնագիրը։ Կոալիցիայի կազմում ընդգրկված են Freedom House-ը, Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ), PEN International-ը և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ):

«Մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին կատարել իրենց պարտավորությունները՝ պաշտպանելու մամուլի և արտահայտվելու ազատությունը՝ Թուրքիայի Հանրապետության Սահմանադրությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխան։ Մենք կոչ ենք անում անհապաղ վերականգնել Açık Radyo-ի հեռարձակման արտոնագիրը՝ ապահովելով, որ լրատվամիջոցները Թուրքիայում կարողանան գործել և հնարավորություն ունենան քննարկումներ անցկացնել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ՝ չվախենալով հաշվեհարդարից»,- ասվում է հայտարարության մեջ։

Իրավապաշտպան կազմակերպություններն ընդգծել են, որ որոշումը խարխլում է ԶԼՄ-ների բազմակարծությունը և անկախ տեղեկատվության հանրային հասանելիությունը: Նրանք կոչ են արել միջազգային հանրությանն աջակցել ռադիոկայանին՝ ընդգծելով Թուրքիայում մամուլի ազատության վրա ավելի լայն ազդեցությունը։

«Açık Radyo-ն երեք տասնամյակների ընթացքում վճռորոշ ձայն է հանդիսացել՝ հարթակ առաջարկելով կլիմայի փոփոխությունից մինչև հանրային առողջություն հարցերի շուրջ բանավեճերի համար։ Այս հարթակը լռեցնելը հարված է Թուրքիայի ժողովրդավարական կառուցվածքին»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Açık Radyo-ն հայտարարել էր, որ ռադիոկայանը փակվում է իշխանությունների կողմից՝ վեց ամիս անց այն բանից հետո, երբ հյուրերից մեկը եթերում խոսել էր Հայոց ցեղասպանության մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի