Անկարայի Քահրամանկազան թաղամասում գտնվող Turkish Aircraft Industry Joint Stock Partnership (TUSAŞ) գործարանի մոտ պայթյուններ են լսվել։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ TUSAŞ-ի մուտքի մոտ պայթյունից հետո կրակոցներ են հնչել։ Ձեռնարկության անձնակազմը, անվտանգության նկատառումներից ելնելով, ուղարկվել է ապաստարաններ։ Դեպքի վայր են մեկնել անվտանգության ուժեր, հրշեջ և բժշկական խմբեր։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր միկրոբլոգում հայտնել …

