«Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանի սպանության վարույթով երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով, երկու մեղադրյալի մասով, նախաքննությունը: Իրականացված քննչական և …

