Խնայելով մինչև 20,000 դոլար. մեկնարկել է ամենամեծ և մասշտաբային TOON EXPO 2024-ը Մերիդիան էքսպո կենտրոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

3-րդ տարին անընդմեջ և արդեն 4-րդ անգամ իր դռներն է բացում Հայաստանում անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդեսը՝ TOON EXPО 2024-ը։ Տեղական և միջազգային ավելի քան 100 ընկերություններ իրենց առաջարկները ներկայացնելու են 3 օր՝ մինչև հոկտեմբերի 27-ը ներառյալ՝ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում։ Ցուցահանդեսի կազմակերպիչը «Բիգ փրոջեքթս» ընկերությունն է։

Ցուցահանդես-վաճառքի այցելուներն այս 3 օրերի ընթացքում հնարավորություն ունեն օգտվելու հատուկ առաջարկներից և ձեռք բերելու բնակարաններ հատուկ պայմաններով, իսկ մասնակից կազմակերպությունների համար գործում են B2B համագործակցության հատուկ պայմաններ։

Կառուցապատման ոլորտում արդեն 15 նախագիծ իրականացրած «ML Mining» ընկերությունն առաջին անգամ է մասնակցում TOON EXPO-ին և միանգամից՝ գլխավոր հովանավորի կարգավիճակով։ Ընկերության բոլոր առաջարկներին կարող եք ծանոթանալ՝ մոտենալով «ML Mining»-ի տաղավար և միայն TOON EXPO 2024-ի շրջանակում ձեռք բերել բնակարան հատուկ պայմաններով ու զեղչերով։  

Այցելելով էքսպոյի հովանավոր «MR Majestic Residence» ընկերության տաղավար՝ կարող եք ձեռք բերել բնակարան Ծաղկաձորում և օգտվել եկամտահարկի վերադարձից՝ 12 տոկոս հիփոթեքային վարկով։ «Majestic Residence»-ում մեկ սենյականոց բնակարանների արժեքը սկսվում է 9,9 մլն ՀՀ դրամից, 1 քմ-ի արժեքը՝ 420,000 ՀՀ դրամ։ Majestic Residence-ում բոլորը կարող են գտնել իրենց սիրելի զբաղմունքը․ համալիրն ունի սպորտի համար նախատեսված տարածք, մեծ խաղահրապարակ, նաև ներքին բակային տարածք, ստորգետնյա ու բացօթյա ավտոկայանատեղեր։ 

«Zover Estates» կառուցապատող ընկերությունն առաջին անգամ է մասնակցում TOON EXPO 2024-ին՝ արդեն հաջողություն գրանցած ընկերության ներկայացուցիչների խորհրդով։ Վստահ են՝ էքսպոն այն հարթակն է, որի միջոցով կարող են ընկերությունը ճանաչելի դարձնել։ «Zover Estates»-ի տաղավարում կարող եք վերադառնալ մանկություն։ 

«Ալպիական բնակելի թաղամաս»-ի ներկայացուցիչները, տպավորված լինելով TOON EXPO-ի նախորդ տարվա արդյունքներից, այս տարի դարձյալ մասնակցում են ցուցահանդեսին։ Թաղամասը Դավթաշենում է՝ Արագածի և Արայի լեռան տեսարաններով ու ալպիական մաքուր օդով։ Ամբողջ համալիրն իրականացվելու է «Կայուն Զարգացման» սկզբունքների հիման վրա՝ ապահովելով շինությունների բարձր ջերմամեկուսացումը և էլեկտրաէներգիայի տնտեսումը։ «Ալպիական բնակելի թաղամասում» նախագծված են հարմարավետ բնակարաններ 45-127 քմ մակերեսով, և 12 հատ թաունհաուզներ՝ 133 քմ մակերեսով։ 

«Երբ շքեղությունը սահմաններ չունի»․ «Step by Step group»-ի մաս կազմող «Oasis Royal Villa Complex»-ը ներկայացված է էքսպոյի հատուկ գոտում։ Այն 30 Villa պարունակող բնակելի փակ թաղամաս է՝ Պռոշյան համայնքում։

Էքսպոյի մասնակից «Mitq Design»-ն առաջարկում է ինտերիերի դիզայնի ծառայություններ, բնակելի և կոմերցիոն դիզայն, շինարարության կառավարում, ճարտարապետական ​​հսկողություն, ճարտարապետական դիզայնի խորհրդատվություն և տարածքի վերակառուցում: «Mitq design»-ի առաքելությունն է՝ խնայել ժամանակ, օպտիմալացնել հաճախորդի ծախսերը և ստեղծել անհատական ոճով տարածք:

TOON EXPO 2024-ի հիմնական գործընկերը «Red Invest Group»-ն է։ Էքսպոյին զուգահեռ՝ ընթանալու է Armenian Real Estate Globalization Summit-ը, լինելու են թեմատիկ հանդիպումներ, խաղարկություններ, և երեխաների համար առանձնացված տարածքներ։ Հայաստանում անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ ցուցահանդեսի մուտքն անվճար է։ Մերիդիան ցուցահանդեսային կենտրոն կարող եք հասնել Հանրապետության հրապարակից՝ անվճար ավտոբուսներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան