Ըստ Կոբախիձեի՝ ՌԴ-ն չի կարող ազդել Վրաստանի ընտրությունների վրա

Լուրեր

09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
Բոլորը

Վրաստանում ռուսական ազդեցության տակ գտնվող քաղաքական կուսակցություններ չկան: Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Կարող եմ ասել, որ Ռուսաստանը Վրաստանում ազդեցություն չունի։ Այստեղ ռուսական ազդեցության տակ գտնվող քաղաքական կուսակցություններ չկան, լրատվամիջոցների կողմից ոչ մի ազդեցություն չկա»,- ասել է Կոբախիձեն։

Նա կարծում է, որ այս ամենը հաշվի առնելով՝ «ռուսական կողմը չի կարող ազդել Վրաստանի ընտրությունների վրա»։

Ըստ Կոբախիձեի՝ «եվրոպական ընտանիքը Վրաստանի պատմական և բնական ընտրությունն է»։ Իշխանությունները, նրա պնդմամբ, «հավատարիմ են արտաքին քաղաքականության այս առաջնահերթությանը»։

«Դուք գիտեք, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, իսկ Եվրոպան միշտ ասոցացվել է քրիստոնեության հետ։ Ահա թե ինչու Եվրոպան միշտ եղել է բնական ընտրություն Վրաստանի և վրացիների համար։ Եվ սա մեկն է կամ ամենաազդեցիկ պատճառներից մեկն է, թե ինչու ենք մենք ցանկանում լինել եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ»,- ասել է նա:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Դրանք պատմական են կոչվում, քանի որ արդյունքից է որոշվելու՝ երկիրը կշարունակի՞ եվրաինտեգրման ուղին, թե՞ կընտրի Մոսկվայի հետ մերձեցումը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի