Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում քննարկել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցություններում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին։ «Հեռախոսազրույցի ընթացքում, որը տեղի է ունեցել այսօր ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, քննարկվել են ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ բանակցությունների իրավիճակը և տարածաշրջանում …

