ՀՀ-ն կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը. ԱԳՆ

Լուրեր

06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը և հետագա գործունեությունը՝ դրական գնահատելով ԵՄ դիտորդական առաքելության գրեթե երկամյա գործունեությունը: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգվելու է, և արդյո՞ք նախատեսվում է առաքելության անձնակազմի ավելացում։

Արտգործնախարարությունը միևնույն ժամանակ չի պատասխանել հարցին՝ արդյո՞ք Ադրբեջանը որպես խաղաղության պայմանագրի պայման առաջ քաշել է Հայաստանից ԵՄ դիտորդների դուրսբերումը։

Նշենք, որ հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձյալ հայտարարել էր, թե Հայաստանի տարածքում ԵՄ-ի դիտորդական առաքելության գործունեությունն անընդունելի է և «անվստահություն է առաջացնում Բաքվի և Բրյուսելի միջև հարաբերություններում»։

Group of people in the snow

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել էր ՀՀ-ում ԵՄ առաքելության վերաբերյալ Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին:

Նախարարը հայտնել էր, որ ԵՄ-ն լրջորեն դիտարկում է այդ մանդատի երկարաձգման հարցը:

«Մեր տեսանկյունը սա է՝ քանի դեռ մենք Ադրբեջանի հետ չունենք վավերացված համաձայնագիր, քանի դեռ չունենք առաջ գնացող, ավարտվող սահմանազատման գործընթաց, խաղաղություն, մենք ունենք մտավախություններ Ադրբեջանի գործողությունների մասով և ունենք չեզոք երրորդ կողմի օբյեկտիվ գնահատականների կարիք, սահմանի երկայնքով մշտադիտարկման ակնկալիք»,- նշել էր Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում հայ-ադրբեջանական սահմանին պարեկություն է իրականացնում 2022 թվականի հոկտեմբերի 20-ից։ Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը նախատեսվում է մինչև 2025 թվականի սկիզբը։

Մանյա Պողոսյան