ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին հատուկ ծառայությունները նախազգուշացրել են ընտրությունների օրը և հաջորդ շաբաթների ընթացքում Ռուսաստանի կողմից միջամտության սպառնալիքի մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Ռուսաստանը հանդիսանում է ամենակտիվ սպառնալիքը։ ՌԴ-ի հետ կապված ազդեցության գործակալները տեսանյութեր ու կեղծ հոդվածներ են արտադրում՝ ընտրությունների օրինականությունը խաթարելու, ընտրողներին վախեցնելու և տպավորություն ստեղծելու համար, որ ամերիկացիները պատրաստ են բռնության դիմել …

