Պեսկովը հայտարարել է, թե Կրեմլը Մայա Սանդուին չի ճանաչում Մոլդովայի նախագահ

Լուրեր

08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Մոլդովայի նախագահական ընտրությունները, հայտարարել է, որ Մայա Սանդուին չի կարելի անվանել այդ երկրի նախագահ, քանի որ շատ քաղաքացիներ նրա օգտին չեն քվեարկել, գրում է Gazeta-ն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարող է օբյեկտիվորեն դատել Մոլդովայում կայացած ընտրությունների մասին՝ խոսելով Ռուսաստանի տարածքում բնակվող Մոլդովայի «մի քանի հարյուր քաղաքացիների» մասին։ Կրեմլի խոսնակը պնդում է, որ այդ մարդկանց, ի տարբերություն ԵՄ-ում բնակվող մոլդովացիների, հնարավորություն չի տրվել մասնակցելու ընտրություններին։

Պեսկովը հայտարարել է, թե Մոլդովայում ընտրությունները «ո՛չ ժողովրդավարական են եղել, ո՛չ արդար, դրանք լի են եղել ընտրական մանիպուլյացիաներով»։

«Ինչ վերաբերում է Սանդուին, նա չի հանդիսանում իր երկրի նախագահը, քանի որ հենց երկրում շատերը չեն քվեարկել նրա օգտին։ Ինչ վերաբերում է մոլդովական ներկայիս ղեկավարութանը, մինչ օրս նրանք որևէ հետաքրքրություն չեն ցուցաբերել մեր երկրի հետ լավ հարաբերություններ զարգացնելու հարցում»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի