ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հաստատել է, որ վաղը սահմանին տեղի է ունենալու Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը։ «Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը»,- գրել է Անի Բադալյանը X-ի միկրոբլոգում։ Factor.am-ի տեղեկություններով հանդիպումը տեղի է ունենալու Մարգարա անցակետում։ Նշենք, …

