Իշխանությունները հայտնել են Կիևի վրա վերջին 73 օրվա ընթացքում առաջին զանգվածային հարձակումը հետ մղելու մասին

Լուրեր

08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
Բոլորը

Ռուսաստանի զինված ուժերը վերջին 73 օրվա ընթացքում առաջին անգամ համատեղ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Կիևին, հայտարարել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ հարձակմանը, ամենայն հավանականությամբ, ներգրավված են եղել թևավոր հրթիռներ, KN-23/KN-24/Իսկանդեր-Մ բալիստիկ հրթիռներ, Shahed տիպի անօդաչու թռչող սարքեր և այլ տեսակի ԱԹՍ-ներ:

Կիևում օդային տագնապը հայտարարվել է առավոտյան 7:30-ին՝ անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգի պատճառով, և այդ ժամանակ թևավոր հրթիռներն արդեն շարժվում էին դեպի Կիևի շրջան, ասվում է Պոպկոյի տելեգրամյան գրառման մեջ։

«Երբ հրթիռներն արդեն մոտենում էին Կիևին, հակառակորդը միաժամանակ բալիստիկ հարված է հասցրել մայրաքաղաքին։ Թշնամու հարձակումը կրկին ավարտվել է անօդաչու սարքերով»,- գրել է նա։

Կիևի վրա գրոհը, Պոպկոյի խոսքով, շարունակվել է ավելի քան 2 ժամ։ Ոչնչացվել է «մի քանի թևավոր, մի քանի բալիստիկ հրթիռ և մինչև 10 անօդաչու»։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը դեռևս չեն հայտնել հարձակումը հետ մղելու մասին։ Կիևում ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավարը։

Պոպկոյի հայտարարությունից հետո Կիևում կրկին օդային հարձակման նախազգուշացում է հայտարարվել։

Ռուսաստանը պաշտոնապես չի մեկնաբանել Կիևի վրա կատարված զանգվածային հարձակումը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի