Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հայաթափված Ստեփանակերտում կարի ֆաբրիկա են բացել

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող COP29-ի շրջանակում հանդիպել է Ուզբեկստանի  նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպումից հետո երկու երկրների նախագահները տեսակապով մասնակցել են հայաթափված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կարի ֆաբրիկայի բացման արարողությունը։

Հավելենք, որ օգոստոսին Տաշքենդում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկու երկրները նախագիծ են իրականացնելու էթնիկ զտման ենթարկված Ստեփանակերտում։

«Կցանկանայի առանձնացնել միայն մեկ նախագիծ, դա Խանքենդի (Ստեփանակերտ) քաղաքում նոր թեթև արդյունաբերական ձեռնարկության ստեղծումն է։ Սա մեր ժողովուրդների եղբայրության ու բարեկամության ևս մեկ խորհրդանիշ է»,- ասել էր Ալիևը։

2023 թվականի օգոստոսին Ուզբեկստանի նախագահն անձամբ էր այցելել Արցախ։

Էմմա Չոբանյան