«Հըզբոլլահը» չորեքշաբթի հայտարարել է, որ բալիստիկ հրթիռ է արձակել Թել Ավիվի մոտ գտնվող իսրայելական Մոսադ հետախուզական ծառայության կենտրոնակայանի ուղղությամբ: Միաժամանակ, իսրայելական զորքերը հարվածներ են հասցրել խմբավորման զինյալներին Լիբանանի հարավում, գրում է VOA-ն։ Իսրայելացի զինվորականները հայտնել են Լիբանանից արձակված հրթիռը որսալու մասին: Հարձակման պատճառով Թել Ավիվում միացվել են օդային ռմբակոծման տագնապի ազդանշանները։ Իսրայել-Լիբանան սահմանին հակամարտության սրումը …

