Մեկնարկում է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը

Լուրեր

08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:55
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին:

«Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Լրագրողներն իրականացնելու են փակ, գաղտնի քվեարկություն:

Մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են ԿԳՄՍՆ-ի, «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության և մարզական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովը ձևավորվում է մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ը»,- տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հավաքականներում ընդգրկված մարզիկները և մարզիչները: Մրցույթի մասնակիցների առաջադրումը որոշվում է հետևյալ ընթացակարգով՝

  • Մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 18-ը ներառյալ նախարարությունը հանձնաժողովին է ներկայացնում մրցույթի մասնակից մարզիկների և մարզիչների անվանացանկերը (օլիմպիական և ՄՕԿ-ի կողմից ճանաչված ոչ օլիմպիական, ինչպես նաև պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերից), որոնք ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ՝ Oլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնություններում, եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ունիվերսիադայում, ՄՕԿ-ի կողմից ճանաչված ոչ օլիմպիական մարզաձևերից՝ աշխարհի և Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնություններում, գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են թիմային հաջողություններ:
  • Անվանացանկերում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկները, որոնք իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել, նպաստել են ՀՀ հանրահռչակմանը և Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
  • Անվանացանկերում ընդգրկվում են այն մարզիչները՝ գլխավոր, ավագ, երկրորդ և անձնական, որոնց սաները տվյալ տարում ունեցել են առավելագույն նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ:

Հանձնաժողովին ներկայացված անվանացանկերը պետք է պարունակեն առաջադրվող թեկնածուների լրիվ ցուցակը և համապատասխանեն լավագույնների ընտրության հետևյալ անվանակարգերին՝

ա. լավագույն 3 մարզիկներ,

բ. լավագույն կին մարզիկ,

գ. հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,

դ. լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ),

ե. լավագույն երիտասարդ մարզիկ,

զ. վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն,

է. Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ,

ը. լավագույն մարզիչ,

թ. հանդիսատեսի համակրանք (առցանց քվեարկությամբ):

Ըստ յուրաքանչյուր անվանակարգի՝ նախարարությունը հանձնաժողովին պետք է ներկայացնի մեկ անվանացանկ: Մրցույթի մասնակիցների անվանացանկերը ստանալուց հետո հանձնաժողովը ստուգում է անվանացանկերում ընդգրկված անձանց համապատասխանությունը տվյալ անվանակարգերին: Ստուգված անվանացանկերը հանձնաժողովը տրամադրում է նախարարությանը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 19-ը ներառյալ:

Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը պարգևատրվում է դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝ հուշանվերով և հավաստագրով: Յուրաքանչյուր մարզիկ կարող է հաղթող ճանաչվել միայն մեկ անվանակարգում, հավասար միավորների դեպքում դրամական մրցանակը բաժանվում է մարզիկների միջև հավասարապես: