23 փաթեթ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով․ևս մեկ անձի է մեղադրանք ներկայացվել

Լուրեր

08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է տելեգրամյան ալիքի միջոցով ձեռք բերված՝ իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։

«2024թ․ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:50-ին, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում, ոստիկանության ծառայողների կողմից Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածով, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Արաբկիրի բաժին է տեղափոխվել Աբովյան քաղաքի 34-ամյա բնակիչ: Անձնական խուզարկությամբ վերջինիս գրպաներում հայտնաբերվել է տարբեր գույնի կպչուն ժապավենով փաթեթավորված թվով 23 փաթեթ՝ 42.88 գրամ ընդհանուր քաշով:

Երիտասարդի բանավոր հայտարարությամբ՝ իր մոտից հայտնաբերված զանգվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, որը ձեռք է բերել տելեգրամյան ալիքից՝ իրացնելու նպատակով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 396-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, նշված տղամարդը ձերբակալվել է»,- տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Նշվում է, որ հայտնաբերված զանգվածներով նշանակվել է դատաքիմիական և դատաբուսաբանական համալիր փորձաքննություն։ Ստացված եզրակացության համաձայն՝ փաթեթներում առկա զանգվածներից վերցված նմուշները եղել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, մնացած մասով փորձաքննությունը շարունակվում է։
Ձեռք բերված փաստերի հիման վրա նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել և, օգտվելով իր դատավարական կարգավիճակից, հրաժարվել է ցուցմունք տալ։

Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառելու վերաբերյալ, սակայն, դատարանի որոշմամբ, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով՝ համակցված 500.000 ՀՀ դրամի չափով գրավ խափանման միջոցի հետ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: