Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Կազանի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թաթարստանի Հանրապետության ղեկավար Ռուստամ Միննիխանովը: Վարչապետը Կազանում կմասնակցի «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովին:

