Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այս շաբաթ կայցելի Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ այցի ընթացքում նա Բաքվում կանցկացնի մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ և կքննարկի վրաց-ադրբեջանական հարաբերությունները։ Կոբախիձեն Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնել էր նախորդ ամիս։