Ջո Բայդենը երկու քրեական գործով ներում է շնորհել իր որդուն՝ Հանթերին

Լուրեր

09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է իր որդուն՝ Հանթերին ներում շնորհելու որոշման մասին։ Ամերիկայի նախագահի հայտարարությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Նախկինում ամերիկյան պետության ղեկավարը բազմիցս բացառել էր նման հնարավորությունը։

Բայդեն կրտսերին ներում է շնորհվել զենքի պահման կանոնների խախտման և հարկերից խուսափելու գործերով։ Առաջին գործով դատավճիռը սպասվում էր դեկտեմբերի 12-ին, երկրորդով՝ դեկտեմբերի 16-ին։
Ջո Բայդենն ասել է, որ կատարել է իր խոստումը` չազդելու այս դեպքում ԱՄՆ արդարադատության նախարարության աշխատանքի վրա, ինչպես նաև հույս է հայտնել, որ ամերիկացիները «կհասկանան, թե ինչու է հայրն ու նախագահը նման քայլի դիմել»։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ որդու դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Նա դրանք որակել է որպես իրեն «կոտրելու» փորձեր, ուստի պատճառ չուներ կարծելու, որ Բայդեն կրտսերի վրա հարձակումները կդադարեն:

Ջո Բայդենը հավելել է, որ որդուն ներում շնորհելու որոշումը կայացրել է երկար կշռադատելուց հետո, և դա պայմանավորված է ոչ միայն ընտանեկան կապերով, այլև դատավարության անարդար լինելու համոզմունքով։
«Ես հավատում եմ արդարադատությանը, բայց կարծում եմ, որ այս գործընթացում քաղաքականություն է ներթափանցել՝ հանգեցնելով արդարադատության սխալի», – ասել է ԱՄՆ նախագահը։

Ուշագրավ է, որ սեպտեմբերին Հանթեր Բայդենն իրեն մեղավոր է ճանաչել հարկային հանցագործությունների բոլոր ինը կետերով: Ամերիկյան լրատվամիջոցները գրել են, որ ազգային օրենսդրության համաձայն՝ առաջադրված մեղադրանքը նախատեսում է մինչև 17 տարվա ազատազրկում։ Բայդեն կրտսերն ավելի վաղ դատապարտվել էր երեք մեղադրանքներով Ուիլմինգթոնում՝ Դելավերում, զենքի պահման համար: Այս հանցագործության համար առավելագույն պատիժը, ըստ ԱՄՆ օրենսդրության, 25 տարվա ազատազրկումն է և 750 հազար դոլար տուգանքը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի