Գիշերային բախումներ Թբիլիսիում․հատուկջոկատայինները բերման են ենթարկել ցուցարարներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Վրաստանում արդեն չորրորդ գիշերն անընդմեջ բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև։ Իշխանության արտաքին քաղաքականությունից դժգոհ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց․ ակտիվիստները բարիկադներ են կառուցել,  պիրոտեխնիկա կիրառել, որին ի պատասխան ոստիկանները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են օգտագործել, գրում է Sky news-ը։

Կիրակի երեկոյան մարդիկ կրկին դուրս էին եկել Ռուսթավելիի կենտրոնական պողոտա՝ ոմանք հակագազերով, մյուսները՝ Վրաստանի և ԵՄ դրոշներով։

Վրաստանի ՆԳՆ հատուկջոկատայինները դուրս են մղել ցուցարարներին խորհրդարանի շենքին հարող հատվածից և սկսել են ձերբակալել բողոքի ակցիայի մասնակիցներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել։
Գիշերային բախումների մի խումբ մասնակիցների իրավապահները հետապնդել են և բերման ենթարկել առավոտյան։

Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ երկրի խորհրդարանի դիմաց տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր, հրկիզող նյութեր, շշեր ու մետաղական առարկաներ, ինչպես նաև օգտագործել են պիրոտեխնիկա։

Բողոքի նոր ալիքը Վրաստանում սկսվել է նոյեմբերի 28-ին այն բանից հետո, երբ «Վրացական երազանքը» որոշում ընդունեց Եվրամիությանն անդամակցելու շուրջ քննարկումների մեկնարկը առնվազն մինչև 2028 թվականի վերջ հետաձգել։ Բողոքի ցույցերի առաջին երեք օրվա ընթացքում բերման է ենթարկվել մոտ 200 մարդ։ Դեկտեմբերի 1-ի գիշերը հոսպիտալացվել է առնվազն 44 մարդ, այդ թվում՝ 27 ցուցարար, 16 ոստիկան և 1 լրագրող։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի