Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի հասցեներից մեկի մոտ ավտոմեքենա է այրվում: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում հնչած հաջորդ ահազանգը մեքենայատիրոջից էր. հայտնում էր, որ այրել են նշված հասցեում կայանված իր «Նիսանը»․ տեղեկացնում են ՆԳՆ-ից։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Ավան և Նոր Նորքի քննչական …

