Ամերիկացի միլիարդատեր, Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը երեք ամսվա ընթացքում 75 միլիոն դոլար է նվիրաբերել America PAC կազմակերպությանը, որը նախագահական ընտրություններում աջակցում է պետության նախկին ղեկավար, նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այս մասին է վկայում ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի (FEC) հրապարակած փաստաթուղթը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Այդ միջոցների մեծ մասը՝ 72 միլիոն դոլարը, …

