Թուրքիան խզել է հարաբերություններն Իսրայելի հետ և ոչ մի քայլ չի ձեռնարկի դրանք զարգացնելու համար։ Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նրա խոսքով՝ Թուրքիան գլխավորում է «Իսրայելի հանցագործությունների դեմ պայքարը»։ Թուրքիան այն երկիրն էր, որն ամենից բուռն արձագանքեց «Գազայի հատվածում իսրայելական վայրագություններին», հավելել է Էրդողանը։ Ըստ նրա՝ Անկարան կոնկրետ քայլեր է …

