Սեպտեմբերի 13-ին, ժամը 19։38-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Արագյուղ ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Աստվածընկալի ձոր» կոչվող հատվածում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 2004 թ.) …

