Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ ապաշրջափակման հարցով եռակողմ հանձնաժողովի նիստերը չեն շարունակվում կոնսենսուսի բացակայության պատճառով։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է փոխվարչապետ, ապաշրջափակման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։ «Կան հիմնարար հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս։ Մինչև այդ կոնսենսուսը չլինի, դետալների շուրջ քննարկումները շարունակելն ուղղակի իմաստ չունի»,- ասել է փոխվարչապետը։ Այսօր …

