Սեուլը հայտնել է, որ ուկրաինացիները հյուսիսկորեացի զինվորի են գերեվարել

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հարավային Կորեայի հետախուզությունը հաստատել է, որ ուկրաինական ուժերը գերի են վերցրել հյուսիսկորեացի զինվորի, որը կռվել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Դաշնակից երկրի հետախուզական ծառայության հետ տեղեկատվության փոխանակման միջոցով հաստատվել է, որ մեկ վիրավոր հյուսիսկորեացի զինվոր է գերի ընկել»,- ասվում է Հարավային Կորեայի Ազգային հետախուզության ծառայության (NIS) հայտարարության մեջ։

Ավելի վաղ սոցցանցերում հայտնվել էր զինվորի լուսանկար, որը, ենթադրաբար, գերի է ընկել։ Ուկրաինական կողմը պաշտոնապես չէր մեկնաբանել այս տեղեկությունը։

Հյուսիսային Կորեայի հետախուզության աղբյուրը AFP-ին հայտնել է, որ զինծառայողն իսկապես գերեվարվել է ուկրաինական բանակի կողմից, սակայն կոնկրետ որտեղ է դա տեղի ունեցել, հայտնի չէ։

Երկուշաբթի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կուրսկի շրջանում ռուսական բանակի կողմից կռվող հյուսիսկորեացիների զոհերի և վիրավորների թիվը գերազանցել է երեք հազարը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի