Կոյուղաջրերը ողողել են ծաղկի սրահը․ սեփականատերն ահազանգում է,  «Վեոլիա Ջուր»-ն ասում՝ խնդիրն իր տիրույթում չէ

Լուրեր

06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
Բոլորը

Արդեն 4-րդ օրն է՝ Երևանի Ազատության 2 հասցեում գտնվող ծաղկի սրահը չի կարողանում աշխատել, քանի որ տարածքը ողողված է կոյուղաջրերով, այս մասին Factor.am-ի հետ զրույցում ահազանգեց ծաղկի սրահի սեփականատեր Կարեն Մելիքյանը։

Տարածքի սեփականտիրոջ խոսքով՝ երբ կոյուղաջրերը լցվել են տարածք անմիջապես դիմել է գրեթե բոլոր պատկան կառույցներին, բայց ապարդյուն, խնդրին դեռ լուծում չեն տվել։

«Դիմել եմ և՛ քաղաքապետարան, և՛ թաղապետարան, և՛ «Վեոլիա Ջուր» ընկերություն, բայց ոչ մի բան։ Քաղաքապետարանն ու թաղապետարանն ասել են, որ խնդրի հետ իրենք գործ չունեն, բայց կդիմեն «Վեոլիա ջրի»-ին։ Մեկ օր առաջ «Վեոլիա Ջուր» ընկերությունից եկել են, մի քանի դիտահոր քանդել, ասել են, որ չեն կարող խնդիրը կարգավորել,  քանի որ տեխնիկան լավը չէ և այլն։ Խոստացան, որ այսօր առավոտյան կգան, բայց դեռ չեն եկել։ Խնդիրն այն է, որ դիտահորերը լցված են։ Երեկ ես էլ տեսա, որ դիտահորերը, որոնք բացում են և մաքրում, սրբիչներ և այլ իրեր են լցված լինում։ Դրա պատճառով դիտահորի աշխատանքը խափանվում է։ Պատկան կառույցներն էլ չեն բացում, ուշացնում են աշխատանքը»,-ասաց նա։

Ծաղկի առքուվաճառքով զբաղվող տնտեսավարողը բողոքում է, որ պետական կառույցների և «Վեոլիա Ջուր» ընկերություն անհետևողական աշխատանքի պատճառով իր բիզնեսը վնասներ է կրել, և դեռ պարզ էլ չէ, թե երբ ծաղկի սրահը կսկսի նորից գործել։

«Ես հլը մի 100 000-200 000 դրամ պետք է տամ, որ սրահը մաքրեն կոյուղաջրերից, ախտահանեն, և անհրաժեշտ այլ գործողություններ անեն։ 4 oր կոյուղաջրերի մեջ լինելն ահավոր բան է։ Ծաղիկները փչացել են։ Կարող է մի երեք օրից  սրահը սկսի աշխատել և ես էլ հաշվարկեմ, որ 60 000-70 000 դրամի վնաս եմ կրել»,- մատնանշեց մեր զրուցակիցը։

Կարեն Մելիքյանի ծաղկի սրահը մեկ տարի է՝ ինչ գործում է Ազատության 2 հասցեում, բայց ասում է, որ խնդիրը տարածքում մշտապես է եղել, քանի որ իր սրահն էլ կիսանկուղային հատվածում է, անմիջապես է տուժում։ Նա նաև շեշտեց, որ տարածքում կան ծառայություններ մատուցող այլ օբյեկտներ, որոնք նույնպես տուժում են։

Քաղաքացու բարձրացրած ահազանգի վերաբերյալ «Վեոլիա Ջուր» ընկերությունից պարզաբանեցին, որ խնդիրը ներքին ցանցի հետ է կապված, որն ընկերության կողմից չի սպասարկվում։ Իսկ այս խնդիրը, ըստ ընկերության, պետք է ծաղկի սրահի սեփականատերը լուծի։

«Խնդիրը կոյուղու ներքին ցանցի հետ է կապված։ Ներքին ցանցը մեր վարձակալության պայմանագրով չի սպասարկվում։ Ներքին  ցանցում եղած խնդիրը պետք է լուծի բազմաբնակարան շենքերի դեպքում համատիրությունները, իսկ անհատական տների դեպքում տան տերը։ Ընդ որում մեր տեղամասը և՛ համատիրությանն է այդ մասին տեղեկացրել, և՛ խանութի տիրոջն է ասվել, որ դա ներքին ցանց է և դուք պետք է համապատասխան մասնագետներ կանչեք՝ խնդիրը շտկելու համար։ Մեր տեղամասին խնդրել ենք, որպես բարի կամքի դրսևորում, առաջին իսկ հնարավորության դեպքում օգնության համար մասնագետներ ուղարկեն տվյալ հասցե, բայց դա  «Վեոլիայի»  պարտականությունը չէ»,- մեկնաբանեցին ընկերությունից։

Մանյա Պողոսյան