Կառավարությունը  հավանություն տվեց  «Արհեստական բանականության, մարդու իրավունք­ների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» ԵԽ-ի շրջանակային կոնվենցիայի ստորագրմանը

Լուրեր

08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
Բոլորը

Գործադիրը չզեկուցվող հարցով հավանություն տվեց  «Արհեստական բանականության, մարդու իրավունք­ների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիայի ստորագրմանը:

Նշենք, որ «Արհեստական բանականության և մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության մասին» Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան հաստատվել է այս տարվա մայիսի 17-ին ԵԽ 133-րդ նախարարական համաժողովի որոշումներով: Այն բաց է ստորագրման ոչ միայն ԵԽ անդամ, այլ նաև ոչ անդամ երկրների համար: Կոնվենցիան ստորագրման է բացվել 2024թ. սեպտեմբերի 5-ին Վիլյնյուսում տեղի ունեցած ԵԽ անդամ երկրների արդարադատության նախարարների ոչ պաշտոնական համաժողովի շրջանակներում:

Ըստ կառավարության հիմնավորման՝ կոնվենցիայի բացման օրը և առ այսօր այն ստորագրել են Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան, Իսլանդիան, Մոլդովան, Վրաստանը, Անդորրան, Սան Մարինոն, ԵԽ դիտորդ երկրներից՝ ԱՄՆ-ը, ԵԽ ոչ անդամ երկրներից՝ Իսրայելը: Կոնվենցիան ԵՄ-ը ստորագրել է ԵՄ անդամ երկրների անունից: Կոնվենցիան ուժի մեջ կմտնի 5 պետության կողմից ստորագրման, ներառյալ՝ ԵԽ անդամ երեք երկրի վավերացման դեպքում: 

Կոնվենցիան միջազգային առաջին իրավական փաստաթուղթն է, որը նպատակ է հետապնդում ապահովելու մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունն արհեստական բանականության կիրառման ոլորտում: Մասնավորապես, Կոնվենցիան կոչված է բացառել թվայնացման գործընթացներում կենսաբանական տվյալները նույնականացնելիս անձի հանդեպ ռասսայով, կրոնով, սեռով պայմանավորված խտրականությունը, որի դեպքում նախատեսվում են համապատասխան տուգանքներ: Այն բաց է ստորագրման ոչ միայն ԵԽ անդամ, այլ նաև ոչ անդամ երկրների համար:

Արհեստական բանականության ոլորտը ողջ աշխարհում ապրում է աննախադեպ զարգացում և արդեն իսկ օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում: 

Միաժամանակ արհեստական բանականության համակարգերը, համապատասխան իրավական կարգավորումների և վերահսկողության բացակայության պարագայում, կարող են վտանգել մարդու իրավունքները, ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքները:

Հիմնավորման մեջ նշվում է՝  հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը դեռևս առկա չեն ոլորտային բավարար իրավական կարգավորումներ, Կոնվենցիայի ստորագրումը հնարավորություն կտա զարգացնելու արհեստական բանականության կիրառման ոլորտին առնչվող իրավական դաշտը՝ միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության միջոցով: