Թուրքիան ինտեգրել է ռուսական C-400-ը երկրի ազգային ՀՕՊ համակարգին

Լուրեր

07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
Բոլորը

Թուրքական պետական պաշտպանական կապալառու ASELSAN-ը Ռուսաստանի կողմից մշակված C-400 հեռահար հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգն ինտեգրել է տեղական HAKİM 100 օդային հրամանատարության և կառավարման համակարգին՝ նշանավորելով մեծ առաջընթաց երկրի հակաօդային պաշտպանության կարողությունների զարգացման գործում, գրում է Turkish Minute-ը։

C-400 համակարգը գտնվում է նույն էշելոնում, ինչ հայրենական SİPER հեռահար ՀՕՊ համակարգը ցամաքային հակաօդային պաշտպանության ՀՕՊ-ում։

HAKİM 100-ի մասին տեղեկատվական թերթիկը ցույց է տալիս ՆԱՏՕ-ի ինքնաթիռների, նավերի և հակաօդային պաշտպանության համակարգերի, ներառյալ՝ C-400 հեռահար հակաօդային պաշտպանության համակարգի հետ օգտագործվող ռադարները և տվյալների կապերը միացնող համակարգը: Ինտեգրումը բազմաշերտ և միասնական պաշտպանական ցանցի մաս է տարբեր տեսակի սպառնալիքների դեմ:

Ամբողջությամբ մշակված ներքին ռեսուրսներով HAKIM 100-ը ինտեգրում է իրական ժամանակի տվյալները բազմաթիվ սենսորներից օդային համապարփակ պատկերի մեջ՝ ուժեղացնելով հրամանատարների իրավիճակի իրազեկությունը: Համատեղելի լինելով ՆԱՏՕ-ի և միջազգային ստանդարտների հետ՝ համակարգն աջակցում է ցածր, միջին և մեծ հեռահարության պաշտպանական հարթակներին:

ASELSAN-ը նշում է, որ նախատեսում է ինտեգրել արհեստական բանականությունը և մեքենայական ուսուցումը ապագա տարբերակներում՝ զարգացող պաշտպանական տեխնոլոգիաներին համընթաց պահելու համար:

C-400-ն ավելացնելով տեղական համակարգերին, ինչպիսին է SIPER-ը, Թուրքիան ընդգծում է իր պաշտպանական կառուցվածքում արտաքին և ներքին տեխնոլոգիաները հավասարակշռելու իր ռազմավարությունը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի